![]()
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն տարածեց այն մասին, որ երկրպագուները արդեն կարող են գնել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը, սակայն կարճ ժամանակ անց համացանցում հայտնվեցին բազմաթիվ գրառումներ, որոնցով մարդիկ հայտնում էին իրենց դժգոհությունները։
Մոդել Լուսինե Թովմասյանը ևս անդրադարձել է թեմային գրելով հետևյալը.
«Չէ լո՞ւրջ… Ձեր կայքը չէր աշխատում հենց այն պահից, երբ հայտարարեցիք, որ կարող ենք գնել տոմսերը, իսկ հիմա արդեն սպառվա՞ծ են։ Իսկապես, շատ տհաճ ու անընդունելի իրավիճակ է ձեր կողմից»։

![]()