![]()
Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Հյուսիսային պողոտայի անշունչ ու անհոգի միջավայրում միակ գեղեցիկ ու գրավիչ բանը։ Իսկ կար ժամանակ, որ ցանկանում էին սա էլ քանդեին։ Ժամանակին Հանրային խորհրդում բնակիչների խնդրանքով ու աջակցությամբ նաև հանրային լսումներ կազմակերպեցինք այս ու մի քանի այլ հասցեների համար։ Ուրախ եմ, որ թույլ չտրվեց այս շենքի ոչնչացումն ու փարաջանովյան մոտիվները գույն ու շքեղություն տվեցին հին շենքին։ Պատկերացրեք, եթե այդ գոտում ողջ միջավայրը պահպանվեր’ լավագույն հին տներն ու պարտեզները պահպանվեին, սարյանական, փարաջանովյան, մինասի ու այլոց գույների ու մոտիվների մեջ լինեին’ բուսականությամբ լի։ Այսօրվա գեղամեջ վիճակը չէր լինի…
Ի դեպ, նկարը լայնօրեն տարածվում է օտար օգտատերերի կողմից ու արդեն իսկ քննարկումներում լիքը զբոսաշրջիկ է կպցրել…. Ամեն հին բան կարող էր շատ նորովի շունչ ստսնալ։ Ափսոս էր Երևանը….
Այս շենքը կմնա որպես բնական հնի ու անճոռնի նորի լուռ հակադրությունն ու վկայությունը։
![]()