Այսօր պարզվեց որոշ օդյոզ դեմքեր բացարձակ շանս չունեն ինտեգրվելու օրինական Հայաստան կառուցելու գործին

Լրագրող- Իրավաբան՝ Արսեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախկին «ախռանիկ», ԲՀԿ խմբակցության անդամ, համաներման ակտով քրեական պատժից ազատված, ներկայիս ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի Կարծիքով «Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք»:

Ապօրինության մասին բարձրաձայնելը բնավ էլ գործ տալ չէ , կամ անբարոյականություն չէ: Անբարոյականություն է մարդկանց ահաբեկելը, ընտրողներին ահաբեկելը և ընտրության արդյունքները կեղծելը:

Այսօր պարզվեց որոշ օդյոզ դեմքեր բացարձակ շանս չունեն ինտեգրվելու օրինական Հայաստան կառուցելու գործին:

Ինչպես նաև, հիշեցնենք  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման, սակայն, նա համաներմամբ ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am–ին ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Դատարանը վճիռը հրապարակել է ապրիլի 5–ին։

Մանրամասները Տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ