«Լուսավոր Հայաստան»-ը ՀԷՑ-ի փոխարեն լուսավորում է Ս. Կարապետյանին. ինչո՞ւ էին այդ կեղծ դերի մեջ մտել. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանին, որը օգոստոսի 14-ին դատարանի բակում է եղել՝ հաջակցություն ՀՀ-ում կալանավորված ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի, որի կալանքի ժամկետը ևս երկու ամսով դատարանը երկարաձգեց:

«#ՄերԼուսավորձևերով

Զարմանալի է, ինչպես էին 2017-ին ջատագովում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը… Ինչո՞ւ և ո՞ւմ համար էին այդ կեղծ խաղի ու դերի մեջ մտել… Ազնիվ չեն եղել, մարդկանց քվե են գողացել այլ պլատֆորմով՝ լինելով այլ բան…

Թանդիլյան Մանեն դարձավ Հայաստանի համար թաթարական մոդելի կողմնակից, Արցախի ու Հայաստանի համար ռուսական հովանոցի կողմնակից… «Լուսավոր»-ի մնացյալ հատվածը դարձավ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետի պաշտպան, հիմա էլ սատարում են գուբերնիստական հոսանքին։ Ես էլ՝ միամիտս, 2019-ին «Լուսավոր» էի ընտրում իբրև առաջադեմ ընդդիմություն… Խոստովանեմ, արտաքին քաղաքական ուղղության առումով 2017թ. «Ելք»-ի ուժերից ում հարցում մի փոքր թերահավատություն ունեի, ՔՊ-ն ու Փաշինյանն էին, այն էլ արի ու տես Հայաստանը ԵՄ տանելու որոշում ընդունողը դարձան…

Խնդրում եմ, անձնական վիրավորանքներ չգրել…»,- գրել է քաղաքագետը՝ հրապարակելով տեսապատճենը:

Возможно, это изображение 4 человека и текст «Factor TV 5h• 5h Utup 6иp υ6 yupuuytunjuahu. Fulhp tuntuyjut. AETOR በታሁሁባ i WWW.FACTOR.AM Αm wwW.F factor.am FACTAI Utup 6иp 4иpиwи,ийpи ใปว tontuyjut. st... 538 Like 159 comments 3 shares Comment Send Share»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ