ՇՆՈՐՀԱՎՈՐ. Հրաչյա Մարգարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Այսօր ազատ ոճի մրցաշարում կայանում են եզրափակիչ գոտեմարտերը: Դրանցից մեկն արդեն ավարտվել է հայ ըմբիշի հաղթանակով:

61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եզրափակչում 11-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյին և դարձել  Եվրոպայի չեմպիոն:

Քիչ ավելի ուշ մրցահարթակ դուրս կգա Մհեր Մարկոսյանը: 86 կգ քաշայինների եզրափակչում Մհերը կմրցի վրացի ըմբիշ Միրիանի Մայսուրաձեի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ