Պուտինի «տիտղոսակիր» հայ վկաները նողկալի քարոզչություն են գեներացնում․ Աթանեսյան

Հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Պուտինի «տիտղոսակիր» հայ վկաները նողկալի քարոզչություն են գեներացնում, իբր Հայաստանն է մերժել ԼՂ կարգավորման ռուսական առաջարկությունները, նետվել Արեւմուտքի գիրկը եւ այլն եւ այդպես շարունակ: Էդ մարդիկ բացահայտ ստախոսներ են:

Թե նախապատերազմական, թե հետպատերազմական «Լավրովի պլանը» գրողի ծոցն է ուղարկել Իլհամ Ալիեւը, նա է Կազանում Մեդվեդեւին երեք մատի հատնի կոմբինացիա ցույց տվել: Թեեւ ես այն ժամանակ էլ, իսկ հիմա առավել եւս համոզված եմ, որ թատերական այդ ներկայացման ռեժիսորը վարչապետի պաշտոն զբաղեցնող, բայց Ռուսաստանի փաստացի առաջնորդ Պուտինն է:

Իշխանություններին կարելի է, նույնիսկ պետք է քննադատել, բայց Հայաստանի պետությանը մեղադրել Ռուսաստանի առաջարկությունները մերժելու մեջ, թող թույլ տրվի ասել, ազգային ամոթ է: Ռուսաստանն առաջարկել է, որ Հայաստանի հարավն անջատվի, ԼՂ հայաբնակ մնացած մասի հետ որպես ինքնավար կազմավորում բռնակցվի Ադրբեջանին: Սա ու՞մ համար է ընդունելի, թող ձեռք բարձրացնի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ