![]()
Ե՛վ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ճիշտ, երբ ասում է, որ առաջին անգամ ամբողջ ծավալով ներկայացրել է փաստաթղթերը, և՛ Բակո Սահակյանը, երբ ասում է, որ իրենք տեղյակ են եղել բանակցությունների գործընթացին։
Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ Անվտանգության և պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Պարոն Փաշինյանն ասաց, որ իրենք տվել են ամբողջ փաթեթը, այն, ինչ խոսվել է տարիներ շարունակ։ Ես համոզված եմ, որ այստեղ ճիշտը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ ճիշտ է նաև Բակո Սահակյանն այն առումով, որ իրենք տեղեկացված են եղել բանակցությունների մասին։
Այսինքն՝ իրենք իմացել են, որ բանակցություններ գնում են, հիմնական շեշտադրումներն ինչի մեջ են, բայց բովանդակային առումով պարոն Փաշինյանն է ամբողջ ծավալով ներկայացրել, որ Արցախի ղեկավարությունը կետ առ կեռ, բառ առ բառ իմանան՝ ով ինչ է ասել, և ինչ շրջանակներում են քննարկվել Արցախի հետ կապված բանակցությունները»,- ասել է Քոչարյանը։
![]()
Շարունակությունը՝ 24TV-ի տեսանյութում։
![]()