![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի այն հայտարարությանը, որ «Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք»:
Հիմա էս «ախռանիկը», օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, թե՞ քուչի «խառոշի»:
Նախկին «ախռանիկը»՝ ներկայիս ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանն ասում է «Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք»:
«Գործ տալու» տրամաբանությամբ մտածող պատգամավորների համար ԱԺ-ն առնվազն «քուչի բեսեդկա» է:
Ով չի հիշում ասեմ, որ նույն ինքը` Էդուարդ Բաբայանը մինչ ԱԺ ընտրությունները մեղադրվում էր մարդ ծեծելու համար, բայց հետագայում արդեն իսկ «հասկանալի» պատճառներով «աթոռից ընկած» ծեծվողը փոխեց իր ցուցմունքն ու Էդոն համաներմամբ ազատ արձակվեց:
Ինչից հետո «ժողովրդական» Ծառուկյանը համապատասխան որոշեց նախկին «ախռանիկին» մանդատ տալ ու սարքել պատգամավոր:
![]()
Իհարկե, շատերը չգիտակցեցին, որ մարդ ծեծող «ախռանիկին» մանդատ տալ պետք չէ, բայց ամենավատն այն է, որ հենց ինքը՝ «ախռանիկը» չհասկացավ, որ այլևս օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է:
Ու հիմա էս մարդիկ փորձում են շարունակել արատավոր բարքերը:
Ի՞նչ է նշանակում «Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք»:
Նշանակում է, որ Աբովյանում աչք են փակելու ու ծածկադմփոց են անելու ապօրինությունները, մարդ են ծեծելու, մարդ են առևանգելու, մարդ են վախեցնելու, ահաբեկելու ու չի գործելու օրենքը:
![]()
Չեմ կարծում, թե դա աբովյանցու երազած ապագան է…
Կարծում եմ, որ ԱԲՈՎՅԱՆՑԻՆ այսօր կանի իր ճիշտ ընտրությունը:
Արատավոր բարքերն ու «քուչի խառոշիներն» այլևս տեղ չունեն նոր Հայաստանում:
Հիմա էս «ախռանիկը», օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, թե՞ քուչի «խառոշի»:Նախկին «ախռանիկը»՝ ներկայիս ԲՀԿ-ական…
Posted by Taron Chakhoyan on Sunday, June 9, 2019
![]()