![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է առաջիկա ժամերին սպասվող իրադարձություններին և դրանց վերաբերյալ շահարկումներին:
«Օտարի լծին ծառայող բայղուշների վնգստոցը մի բանի մասին է վկայում՝ Հայաստանը ճիշտ ուղու վրա է:
Մի կողմ թողեք քաղաքական բայղուշներին, գուշակներին ու հետևեք բացառապես պաշտոնական լրահոսին․ դրանց միակ նպատակը եղել է ու կմնա կեղծ լուրերով ձեզ շեղելը:
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ, անկախ և խաղաղ Հայաստանում»,- գրել է Չախոյանը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։
Նշենք, որ օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանձին հանդիպումը:
Դրան կհաջորդի Թրամփի ու Ալիևի հանդիպումը, իսկ այնուհետև ՀՀ ժամանակով 00:00-ին կմեկնարկի Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը:
Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
![]()