![]()
Մեր տեղեկություններով՝ ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով:
Վարդան Հարությունյանը 2014–2016 թվականներին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրենն է եղել, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության անդամ, 2016–2018 թվականներին՝ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
![]()