![]()
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թոմի Փիգոթը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «ԱՄՆ-ը հերթական անգամ հաստատեց իր շահագրգռվածությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շատ արագ ձեռք բերման հարցում»:
Այնուհետև նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն բազմիցս են նման համաձայնեցման հույս հայտնել. «Նրանք երկուսն էլ դա ընդգծել են իրենց ելույթներում։ Պետքարտուղարը այս հարցը բարձրացնում է յուրաքանչյուր պատեհ հնարավորության դեպքում»։
Պատասխանելով Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ հարցերին՝ Պետդեպի ներկայացուցիչը խորհուրդ է տվել սպասել Սպիտակ տանը հանդիպման արդյունքների մասին հայտարարությանը։
![]()