Չգտա գեթ 1 հոդված, որ Ադրբեջանը տոներ «Զանգեզուրի միջանցք»-ը. հայ ընդդիմադիր բայղուշները գոռում են. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ընդդիմադիր դաշտի հայտարարություններին:

«Ողջ ադրբեջանական մամուլում չգտա գեթ մեկ հոդված, որտեղ ադրբեջանը կտոներ, որ վերջապես ստացավ «Զանգեզուրի միջանցքը», հայ ընդդիմադիր բայղուշները իրար հերթ չտալով կոկորդով մեկ գոռում են՝ «միջանցքը տրվեց».․․

Ուղղակի խելագարրներ․․․ խելապակասներ․․․ Սկսում եմ մտածել՝ ինչո՞ւ ազգովի չենք պահանջում, որպեսզի մի հոգեբանական փորձաքննություն նշանակեն ու հասկանանք՝ մեղսունակ են, թե անմեղսունակ․․․

Հաքքին․ազը-ը գոնե գրել էր, որ հայերը «Զանգեզուրի միջանցքը տվեցին Թրամփին»․․․ Սրանք անգամ Հաքքին․ազ-ի էլ չեն ձգում ախր»,- գրել է Սաֆարյանը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։

Նշենք, որ օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանձին հանդիպումը:

Դրան կհաջորդի Թրամփի ու Ալիևի հանդիպումը, իսկ այնուհետև՝ ՀՀ ժամանակով 00:00-ին կմեկնարկի Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը:

Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ