![]()
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության մասին, թե Գառնիում հարձակվել են «Ադեկվադ» ՀԿ անդամ Ազատ Ադամյանի վրա:
«Ահազանգին արձագանքելով՝ ոստիկանությունից անմիջապես կապ են հաստատել Ադամյանի հետ, որը հայտնել է, որ նման բան չի եղել, ինքը այս պահին չի կարող գալ ոստիկանություն և խոստացել է, որ առաջիկայում անպայման կներկայանա՝ բացատրություն տալու:
Չնայած դրան՝ հրապարակման հետ կապված ստուգումները շարունակվում են»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 9-ին «Ադեկվադ»-ը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, նշված է.
«Քիչ առաջ Ոստիկանությունը բերման է ենթարկել «ԱԴԵԿՎԱԴ»-ի 11 անդամների առանց որևէ ակներև հիմքի։ Մեր անդամները չեն իրականացրել որևէ անօրինական գործողություն և նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է։
![]()