«Սիրելի արցախցիներ, պինդ եղեք և այդ 4 կգ գրեչկայից հրաժարվեք». Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Սիրելի արցախցիներ, այս ռուսական օգնություն կոչվածը ստոր օպերացիա է մեզ բոլորիս նվաստացնելու: Եթե գեթ 2 հոգի ստանան, դա կնկարվի և բոլոր հեռուստաալիքներով կցուցադրվի, ինչը մեզ ծիծաղի և ձեռ առնելու առիթ կդարձնի կրկին:

Խնդրում եմ պինդ եղեք և այդ 4 կգ գրեչկայից հրաժարվեք»:

Հավելենք, որ Մասիս համայնքի Ազատաշեն, Արգավանդ, Գեղանիստ և Արբատ բնակավայրերում բնակվող արցախցի շուրջ 100 ընտանիք արդեն մարդասիրական օգնություն է ստացել Ռուսաստանից։ Այս մասին հաղորդում է «Ռուսական մարդասիրական առաքելությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ