$37,000-ը ոչ թե մեկ մարդու մենյուի գինն է, այլ ~100 հոգանոց թիմի 2-օրյա սննդի ընդհանուր բյուջեն

Հայկ Թորոյանի  ֆեյսբուքան էջից

Հայկական սոցցանցերն այսօր բաժանվել են երկու ճամբարի՝ այն մարդիկ, ովքեր կարծում են, թե Ջենիֆեր Լոպեսը հաց ուտելու ընթացքում ոսկեջուր է խմում,և նրանք, ովքեր պատկերացում ունեն՝ ինչ բան է միջազգային աստղի ռայդերը։
$37,000-ը ոչ թե մեկ մարդու մենյուի գինն է, այլ ~100 հոգանոց թիմի 2-օրյա սննդի ընդհանուր բյուջեն։
Արագ հաշվարկով՝ $370՝ մեկ անձի համար՝ 2 օրում։
Հիմա գալիս է ամենահետաքրքիր պահը։
Արդյո՞ք մենեջերներները ճիշտ են հաշվարկել ծախսերը։ Որովհետև Երևանի կենտրոնում $185-ով (շուրջ 71,000 դրամ) օրական նվազագույնը երեք անգամ սնվելը (դե նախաճաշը սովորաբար հյուրանոցի վրա է 🤭), համեստ ձևակերպելով՝ գուցե պահանջի ավելացում սեփական գրպանից։
Վաղը լինելու եմ համերգին՝ ոչ թե որպես հերթական դժգոհ համացանցային մեկնաբան, այլ որպես հայ մարդ, ով ունի հնարավորություն տեսնելու՝ ինչպես է աշխատում միջազգային փոփը՝ հայկական բեմում։
Շնորհակալություն կազմակերպիչներին։ Հետևում եմ ձեր համարձակությանը՝ մարքեթինգային հիացմունքով։
Մնացած հարցերը՝ համերգից հետո 🍿
#JLoYerevan #BudgetDoesntLie #MarketingWithStyle #EventLogistics
✍️Նաիռա Գրիգորյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ