64-ամյա այս տատիկն ապացուցեց , որ ցանկացած տարիքում կարելի է դառնալ մոդել

Սառա Ջեյմս Ադամսն իրեն երբեք գեղեցկուհի չի համարել և դեռ երիտասարդ ժամանակից մտածել է, թե բացարձակ գեղեցիկ չէ, սակայն կյանքն անակնկալ էր պատրաստել այս կնոջ համար:

50 տարեկանից հետո նա հազարավոր կանանց համար դարձավ նորաձևություն թելադրող: 64-ամյա կինն ամուսնացած է և ունի երկվորյակ դուստրեր ու սիրելի գործ:

Նա  վաճառում է վինտաժային զարդեր: Մի օր աղջիկները համոզել են նրան, որ Ինստագրամում էջ բացի, որտեղ կարող է տեղադրել իր վինտաժային զարդերը:

Կինը, ով երբեք այսպիսի շրջադարձի չէր սպասում, ավելի քան 182 հազար հետևորդ ունի: Սառայի գեղեցկությունը բնական է, նա նույնիսկ մազերը  չի ներկում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ