![]()
Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ, 25 միլիոն դրամ գրավով և բացակայելու արգելքով:
1lurer.am-ին ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ գերատեսչությունը վճռաբեկ բողոք կներկայացնի:
Հիշեցնենք, Կրթության և գիտության նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու և գույքի հափշտակություն կազմակերպելու համար:
![]()