Ներառական ամառային ճամբար՝ 150 երեխաների համար. Երևանի քաղաքապետարանի սոցիալական հերթական նախաձեռնությունը

Երևանի քաղաքապետարանը, կարևորելով իր դերն ու մասնակցությունն առավել ներառական հասարակություն ունենալու գործընթացին, աջակցում է «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ-ի նախաձեռնած՝ «Ներառական ամառային ճամբար» ծրագրին:

Ճամբարային հերթական հանգիստը շուրջ 150 երեխաների ու նրանց ուղեկցողներին հնարավորություն կտա իրենց ամառային հանգիստն անցկացնել Լոռվա բնության գրկում:

Մինչև օգոստոսի 13-ը երեխաները կլինեն Ստեփանավանի «Full Camping Stepanavan» ճամբարում: Հագեցած ու հետաքրքիր առօրյայի ընթացքում երեխաները ծանոթանում են կավագործության, կերպարվեստի, կիրառական արվեստի հմտություններին, ինչպես նաև աղետների և արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կանոններին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ