«Չարենցավանի կինոթատրոնը նվեր են տվել տերտերին, ուզում են «Զովք» սարքեն»․ կինոթատրոնն այսօր վերածվել է լքված շինության

Չարենցավան համայնքի երբեմնի աշխույժ կինոթատրոնն այսօր վերածվել է մի լքված շինության։ Ինչպես և բազմաթիվ այլ եկեղեցապատկան տարածքներ այս շենքը նույնպես ներկայումս պատկանում է եկեղեցուն, սակայն այն բանի համար ինչի համար շենքը՝ վերցրել են իր նպատակին չի ծառայում։

Այսօր Չարենցավանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հենց կինոթատրոնի շենքի դիմաց անցկացվեց բողոքի ակցիա՝ պահանջով, որպեսզի շենքը վերադարձնեն համայնքին և վերականգնեն նախկին կինոթատրոնը։

«2004 թվականից՝ արդեն մոտ 21 տարի, մեր կիոնթատրոնի շենքը գտնվում է եկեղեցու բալանսի մեջ։ Մինչ այսօր ոչ մի բան չեն արել, կարող եք նայել կիոնթատրոնի շենքը։ Զամոկը կախված ուղիղ 21 տարի, երբեք չի բացվել։ 21 տարի մեր համայնքի երեխաները, ազգաբնակչությունը կտրված են այս հաճույքից։ Մենք ճշտել ենք, որ պետքգույքը 2004 թվականին 7 միլիոն դրամով վաճառել է եկեղեցուն։ Հիմա մենք պատրաստ ենք վճարել, թող հետ տան համայնքին։ Պատրաստ ենք կառավարության միջոցներով վերանորոգենք և ունենանք լավ, գեղեցիկ կինոթատրոնի շենք, որից կօգտվի մեր ազգաբնակչությունը»,- ասաց Չարենցավանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Գալստյանը։

Արթուր Գալտսյանի խոսքով՝ թեև այսօրվա ակցիայի նախաձեռնությունն իրենցն է, բայց իրենք հայտարարել են, որ կուսակցական ոչ մի ենթատեքստ չկա այս հավաքի մեջ և բոլորին կոչ ենք արել միանալ այս հավաքին։ Այս ակցիային խոստացել էին միանալ նաև Չարենցավանի ավագանու «Միասնական համայնք դաշիքից», սակայն այդպես էլ նրանցից ոչ ոք ակցիային չէր մասնակցում։

«Ես նորից զանգահարեցի իրենց ինչ-ինչ պատճառներ բերեցին ու չներկայացան։ Սա համանյքային հարց է, ոչ մի կուսակցական ենթատեքստ չկա, զուտ համայնքի խնդիրների համար ենք հավաքվել, ի շահ մեր համայնքի, ի շահ մեր կիոնթատրոնի»,- նշեց Արթուր Գալտսյանը։

Մենք զրուցել ենք նաև Չարենցավանի բնակիչների հետ, նրանք բոլորն էլ համաձայն են, որպեսզի կինոթատրոնը վերադարձվի համայնքին, վերանորոգվի և կրկին ծառայի, որպես կինոթատրոն։

Չարենցավանում խնդիրներն իհարկե բազմաթիվ են, սակայն քաղաքացիներին այս հարցը նույնպես շատ է հուզում։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ