ՌԴ-ն սիրաշահում է արցախահայերին, որ քոչարյաններն ու կարապետյանները նրանց օգտագործեն իշխանափոխության համար

«Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին կապերի քարտուղար Առնոլդ Բլեյանի կարծիքով՝ Ռուսաստանը ներդնում է հիբրիդային պատերազմի բոլոր գործիքները իր նպատակներին հասնելու համար․ «2018 թվականից հետո իրենք կորցրել են հնարավորութունը՝ այստեղ կարգել երկրի ղեկավար, տեղակալներ, փոխվարչապետեր, նախարարներ։ Մենք գիտենք, որ մինչ այդ ժամանակը նշանակումներն արվում էին Կրեմլից կամ առնվազն համաձայնեցվում էին Ռուսաստանի հետ։ Վստահաբար մենք կտեսնենք նոր դեմքերի․․․ սկզբից գործուղեցին Սամվել Կարապետյանին, հիմա փորձում են տեղաշարժել Արա Աբրահամյանին։ Կարծես շատ դեմքեր չեն մնացել, ում Ռուսաստանը կփորձի գործուղել Հայաստան կամ այնտեղից օգտագործել Հայաստանի դեմ»-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հարվածի համար առաջին գործիքը մեդիան է, ուստի պետք է արգելափակել ռուսական նարատիվների տարածումը․ «Սա ոչ թե հակաժողովրդավարական գործընթաց է, այլ հակառակը՝ գործըթնաց է, որ միտված է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության պաշտպանությանը»։

Ինչո՞ւ է հանկարծ ՌԴ-ն հիմա հիշել արցախահայերին, ինչո՞ւ չօգնեց այն ժամանակ, երբ բռնի տեղահանում էին, հարցին ի պատասխան, Բլեյանն ասաց․ «Փորձում են օգտագործել նրանց իրենց հիբրիդային պատերազմի շրջանակներում՝ ընդդեմ ՀՀ պետականության։ Փորձում են այնպես անել, որ ավելի շատ մարդիկ գան իրենց ցույցերի, որ ի վերջո հասնեն իրենց բաղձալի ցանկությանը։ Իսկ իրենց բաղձալի ցանկությունն այն է, որ Ազգային ժողովում ունենան այսօրվա պատկերը՝ առնվազն երկու ընդդիմադիր ֆրակցիա, իսկ լավագույն դեպքում՝ անեն այն, ինչ արեցին Գյումրիում»,-նկատեց մեր զրուցակիցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ