![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ամերիկյան համալսարանի դասախոս Սամվել Ֆարմանյանի գրառումներին, նկատում է՝ չի անդրադարձել դրանց, որովհետև բառամթերքը չի հերիքել՝ նրան անդրադառնալու համար:
Միաժամանակ նա նկատում է՝ սակայն մեր կուսակցության անդամները անդրադարձել են՝ շեշտադրելով, որ այդ մարդը, որը, Ամերիկյան համալսարանի բառապաշարով ասած, «լուքիստ» է, մտնում է լսարաններ, առնչվում ուսանողների հետ, և մարդիկ ցանկացել են լսել նաև Ամերիկյան համալսարանի մեկնաբանությունը, ինչից հետո Ֆարմանյանը հայտարարել է, որ չի ներկայացնում Ամերիկյան համալսարանի դիրքորոշումը:
Ըստ Ղազարյանի՝ սակայն իրավիճակը էսկալացվեց այնքան, որ Ամերիկյան համալսարանն անդրադարձավ իրավիճակին, և միայն դրանից հետո ինքը հարկ է համարել իր փորձառությամբ կիսվել, որովհետև համալսարանն իր հրապարակային հայտարարության մեջ արել է առնվազն երկու խնդրահարույց պնդում:
Ըստ Ղազարյանի՝ համալսարանն իր հրապարակման մեջ պնդում է, որ համալսարանում աշխատում են նաև բազմաթիվ դասախոսներ, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են, ինչը սուտ է, որովհետև վերջին դասախոսը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է եղել և դադարել է այնտեղ աշխատել, ինքն է եղել, սակայն պատգամավորը այդտեղ ևս խնդիր չի տեսնում:
Խնդիրը, ըստ Ղազարյանի, այն է, որ համալսարանի տարածած հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()