![]()
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն մրցույթի մասին հայտարարություն է արել:
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից 35 կՎ խաչաձև կապակցված պոլիէթիլենով մեկուսացմամբ ՊվՊ 1×400/35 ուժային մալուխների ձեռքբերման նպատակով
շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց 35 կՎ խաչաձև կապակցված պոլիէթիլենով մեկուսացմամբ ՊվՊ 1×400/35 ուժային մալուխների ձեռք բերման համար:
Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսվարող սուբյետկներից ստանալ գնառաջարկներ:
Գնահարցումներ կատարելու նպատակով Ընկերությունը առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի օգոստոսի 6-ը ներառյալ ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Սահմանված ժամկետի ավարտից հետո գնահարցման հետագա գործընթացը ապահովելու նպատակով Ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք շահագրգռվածություն են դրսևորել մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին:
Հասցեն՝ Ա. Արմենակյան 127
Էլ. փոստ: Asilyan_MS@ena.am
Հեռ.՝ 010-59-12-57
Ընկերության ներկայացուցիչ՝ Մերի Ասիլյան»,- ասված է հայտարարության մեջ:
![]()