Բոլոր հիասթափություններն առաջանում են չափազանց մեծ սպասումներից. Պուտինը՝ ՌԴ-Ուկրաինա բանակցությունների մասին

Մոսկվան պատրաստ է սպասել բանակցային գործընթացի մեկնարկին, եթե Կիևը կարծի, որ հիմա երկխոսության ժամանակը չէ:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի առաջնորդի խոսքով, եթե Ուկրաինայի ղեկավարությունը որոշի, որ դադար է անհրաժեշտ, Ռուսաստանը պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը։

«Դե, սկզբունքորեն, մենք կարող ենք սպասել։ Եթե Ուկրաինայի ղեկավարությունը կարծում է, որ հիմա ժամանակը չէ, և մենք պետք է սպասենք, խնդրում եմ, մենք պատրաստ ենք սպասել», — ասել է Պուտինը՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը բանակցությունների աննպատակահարմարության մասին։

Պուտինը նաև նշել է, որ բանակցություններում հիասթափությունները սովորաբար կապված են չափազանցված սպասումների հետ։ Նա ընդգծել է, որ խաղաղ լուծման հասնելու համար անհրաժեշտ է հանգիստ և մանրակրկիտ երկխոսություն փակ դռների հետևում, այլ ոչ թե հրապարակային քննարկումներ։

«Ինչ վերաբերում է ցանկացած կողմի ցանկացած հիասթափության, ապա բոլոր հիասթափությունները, ինչպես հայտնի է, առաջանում են չափազանցված սպասումներից, ընդհանուր կանոն է։ Սակայն հարցին խաղաղ մոտենալու համար անհրաժեշտ է մանրամասն զրույցներ վարել և ոչ թե հրապարակայնորեն, և դա պետք է արվի հանգիստ, բանակցային գործընթացի լռության մեջ»,- մանրամասնել է Ռուսաստանի նախագահը։

Բացի այդ, Պուտինը նշել է, որ բանակցությունները միշտ պահանջված են և միշտ կարևոր, հատկապես, եթե դա խաղաղության հասնելու ցանկություն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ