ՔԿ-ն վերադարձրել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը

Քննչական կոմիտեն վերադարձրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից:

Մանուկյանի հեռախոսը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ապա Քննչական կոմիտեի մոտ էր հայտնվել երեք շաբաթ առաջ:

Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին իրավապահները խուզարկել էին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի տունն ու ձերբակալել որդուն՝ Տարոն Մանուկյանին, ապա 3 օր հետո ազատ արձակել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ