Դատախազությունը պահանջում է Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետից բռնագանձել 1 անշարժ գույք, ավելի քան 415 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 1 բնակելի տուն,
1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք,
ավելի քանի 415 միլիոն դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ