![]()
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սելավը հեղեղել է Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը՝ «Կազբեկի» անցակետի մոտ, հայտարարվել է «Դարյալի» և «Վերին Լարս» անցակետերի տարհանում:
![]()