Ծանոթացեք՝ Բորիսն է, ապրում է Երևանի քաղաքապետարանում. լուսանկարներ

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.

«Ծանոթացեք Բորիսն է, ով ապրում է Երևանի քաղաքապետարանի շենքում:


Բորիսին ամիսներ առաջ գտել ենք փողոցից, հյուծված ու լքված վիճակում: Հնարավոր տերերին գտնելու մեր փորձերը ապարդյուն էին և մենք որոշեցինք նրան տեղ տալ հենց Երևանի քաղաքապետարանի շենքում: Բորիսը կարճ ժամանակում ընտելացավ տարածքին և շատ սիրվեց աշխատակազմի կողմից:

Բորիսի պես շատ ու շատ կենդանիներ են լքվում մարդկանց կողմից, սակայն ոչ բոլորն են փրկվում: Ուստի պետք է ևս մեկ անգամ խնդրել ու հորդորել լինել պատասխանատու կենդանիների նկատմամբ, նրանք խաղալիքներ չեն և ունեն էմոցիաներ ու հույզեր:

Ի դեպ կարող եք հետևել Բորիսի անհոգ կյանքին նրա ինստագրամյան էջի միջոցով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ