Տեր-Պետրոսյանը երազում է նոր «Մարտի 1»-ի մասին, որ այս իշխանության ձեռքերը ևս թաթախվի արյան մեջ. Քլոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է, որ իշխանությունը բացարձակապես միտում չունի հարձակվելու Մայր Աթոռի վրա․ դա կեղծ ու մանիպուլյատիվ թեզ է.

«Մենք ասում ենք՝ ինչու պետք է իրեն սրբազան հռչակած մարդը խոսի մարդկանց գյուլլելու մասին, կամ խոր անասուն, էշ անվանի, կամ մյուս հոգևորականը երկու անգամ կոչ է անում զինված հեղաշրջում անել, էն մյուս հոգևորականն ասում է՝ «Պետք է գլխատենք Նիկոլ Փաշինյանին», մյուսն էլ հայտարարում է, թե եթե չեք ուզում բիզնեսով զբաղվեմ, ինձ պետք է թագավորի պես պահեք»:

Ըստ Քլոյանի՝ իրեն կաթողիկոս հռչակած Կտրիճ Ներսիսյանը որևիցե մի դատապարտող խոսք չհնչեցրեց ահաբեկչություն կազմակերպող մարդկանց նկատմամբ, չսաստեց, հակառակը՝ սատարման խոսքեր ենք լսում:

Պատգամավորի խոսքով՝ կաթողիկոսը Հայաստանյայց առաքելական եկեղեցին դարձրել է կուսակցություն.

«Իրենք չունեն վեհ գաղափարներ, իրենց արժեհամակարգը միմիայն իրենց մասին է, լավ ապրելու մասին է, իսկ դրա համար պետք են ամենաթողություն, իշխանություն»:

Խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության մասին, թե երկրի ներսում ներքաղաքական անկայունություն է՝ Քլոյանն ասում է՝ մեկը չկա ձեռքը բռնի դուրս հանի փողոց, թող դուրս գա ՀՀ տարածքով ման գա, գյուղերում, քաղաքներում տեսնի՝ ինչ ամրաշինական աշխատանքներ են արվել: Ըստ պատգամավորի՝ Պետրոսյանը երազում է ներքաղաքական անկայունության մասին, նոր «Մարտի 1»-ի մասին, որ այս իշխանության ձեռքերը ևս թաթախվեն արյան մեջ:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ