Զուտ հիշեցում, թե ինչպես էին ժամանակին ատամներով փորձում պահել յուրային դատավորներին «կարգապահական վարույթներից».Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Զուտ հիշեցում, թե ինչպես էին ժամանակին ատամներով փորձում պահել յուրային դատավորներին «կարգապահական վարույթներից»։

Անգամ «հարցումներ» էին անում, որոնց մասնակցում էին Արա Զոհրաբյանի ղեկավարած Փաստաբանական պալատի փաստաբանները, որոնց մի մասը համատեղությամբ նաև «Զարթոնք» կուսակցության անդամներ էին, խորհրդարանական ընտրություններին գնում էին Կտրիճ Ներսիսյանի կողմից օրհնվելու, իսկ այսօր նրանցից ոմանք Կտրիճ Ներսիսյանի «օրհնած» «սրբազան» շարժման ձերբակալված ահաբեկչական խմբի քրեական գործերով ներգրավված մեղադրյալների պաշտպաններ են․․․

Մեկին «խիզախ դատավոր» մրցանակ էին տվել, մյուսին՝ «արդար դատավոր», ու այդպես շարունակ, որպեսզի հանրության մոտ տպավորություն ստեղծվի, թե իշխանությունը հետապնդում է «ամենաարդար», «ամենավարկանիշով», «ամենաանկաշառ», «ամենախիզախ» դատավորներին․․․ Ռշտունին այդ դատավորներից մեկն էր․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ