Ինչպե՞ս են գումար ծախսում կենդանակերպի նշանները

Խոյ: Խոյը մեծահոգի է և շռայլ: Խոյը կարող է մի քանի բիզնես ձեռնարկել, ի դեպ, բոլորն էլ հաջող ու շահավետ, սակայն մշտապես գրեթե սնանկ վիճակում է: Որովհետև պետք է ապրել գեղեցիկ, հյուրասիրել համեղ, իսկ մեկ տարվա մեքենան արդեն հնություն է, փոխել է պետք: Որպես արդյունք, Խոյը աշխատում է օրական 16 ժամ՝ առանց հանգստյան օրերի, իսկ հետո վերջապես մեկնում երկար սպասված շրջագայության՝ թղթադրամների անձրևով ողողելով ապշած մատուցողներին, տաքսիների վարորդներին և բեռնակիրներին:

Ցուլ: Ցուլն այնքան է փող սիրում, որ փողով գնած իրերն արդեն իմաստազրկվում են և կորցնում իրենց նախնական գրավչությունը: Այն ժամանակ, երբ որոշ մարդիկ հրճվում են ննջարանի մահճակալի վերևում կախված անհայտ նկարչի  հիմար աբստրակտ մի գործով, Ցուլը հիանում է անկողնուն խնամքով դասավորված իր պահոցով:

Երկվորյակներ: Փո՞ղ: Մի՞թե այն արժեք  է ներկայացնում իրենից: Երկվորյակները ապրում են գումարը պետք է ծախսել այսօր սկզբունքով: Հետևաբար, Երկվորյակները շատ շռայլ են, նույնիսկ ավելին, քան Խոյերը: Եթե մինչ հիմա Երկվորյակները մուրացկան չեն դարձել, դրան կա երկու բացատրություն. 1. Իրենք, որպես կանոն, կյանքի համար ընտրում են շատ զուսպ զուգընկերների: 2. Իրենք աներևակայելի հեշտությամբ կարողանում են շահույթ քաղել ցանկացած հոբբիից:

Խեցգետին: Խեցգետինը սարսափելի ագահ է՝ բառի լավ իմաստով: Նա հիշում է 20 տարի առաջ չվերադարձված բոլոր գումարները: Իրենց խնդիրն այն է, որ Խեցգետինները ստիպված են գոյատևել՝ գեղեցիկ հագուստի նկատմամբ մեծ սեր տածելով: Այդ իսկ պատճառով Խեցգետինները ստիպված են փոխզիջումների գնալ՝ միաժամանակ գնել և գեղեցիկ շապիկը և սև օրվա կարմիր խավիարը:

Առյուծ: Առանց գումարի Առյուծը Առյուծ չէ: Հետևաբար կյանքի առաջին կեսը Առյուծը նվիրում է մինիմալ ներդրումների շնորհիվ ավտոմատ կերպով գումար վաստակելու համակարգի կարգավորմանը: Համապատասխանաբար կյանքի երկրորդ կեսը Առյուծը շռայլում է որքան հնարավոր է շատ: Առյուծը առատաձեռն է և , իհարկե, բոլորը պետք է հիշեն, թե ով է Առյուծը:

Կույս: Կույսը գերազանց տնօրինում է բոլոր ծախսերը, որոնք խնամքով դասակարգում է թեկուզ և միայն մտքում: Կույսերը հակված չեն ազարտի, ֆինանսական բուրգերում գումարներ ներդնելու սովորություն չունեն, խաղատներում ժամանակ չեն վատնում և ծախսում են իրենց գումարները՝ ապրելու, անակնկալներ մատուցելու և շրջագայությունների մեկնելու համար. այնքան, որքան կարող են՝ ոչ ավելի, ոչ պակաս:

Կշեռք: Կշեռքները սիրում են երևակայել, այդ պատճառով էլ հեշտությամբ կարող են իրենց մեկ ամսվա աշխատավարձը վատնել՝ թանկարժեք իրերի գնելով: Իսկ եթե Կշեռքը շատ փող ունի, նա իր շուրջ կկառուցի գեղեցիկ և շռայլ կյանք պաշտողների համար քաղաք-այգի, որտեղ հանքային ջրով լցված լողվազանի կողքին նստած կվայելի խաղողը՝ երկու աղախինների թափահարվող հովհարների  ներքո:

Կարիճ: Կարիճների համար փողը ամենասիրելի խաղալիքն է: Փողն այնքան զվարճալի կարող է լինել: Այն կարելի է ներդնել, կրկնապատկել, մոռանալ, կորցնել, վաստակել և նորից ներդնել: Սա գործընթաց է: Փողն ինքն իրենով ոչ մի արժեք չի ներկայացնում Կարիճի համար. նա պրոցեսն է սիրում: Եվ մինչ կենդանակերպի մնացած նշանները 20 տարի դողում են իրենց հաշիվների վրա՝ մտածելով, թե ինչ գնել և որքանով դա շահավետ կլինի, Կարիճները պարզապես գնում են դա, որպեսզի տեսնեն, թե ինչ դուրս կգա այդ գնումներից: Եվ եթե խելամիտ ոչիչնչ չի ստացվում, Կարիճը բացարձակ չի զղջում:

Աղեղնավոր: Սովորաբար Աղեղնավորները շատ գումար չեն ունենում: «Արհամարհված» մետաղադրամները կարծում են, որ Աղեղնավորը չափազանց լավն է իրենց համար: Հետևաբար, Աղեղնավորները ստիպված են գումար ծախսել բացառապես անհրաժեշտության դեպքում: Սակայն, հավելյալ գումար ունենալու դեպքում, Աղեղնավորն այն ծախսում է ինքնակրթության, շրջագայության, բարեգործության վրա:

Այծեղջյուր: Լավ նորություն՝ Այծեղջյուրները այդքան էլ չեն սիրում գումար ծախսել: Վատ նորություն՝ քանի դեռ նրանք սթափ են: Այծեղջյուրը սիրում է ապրել հստակ ծրագրավորված նախագծով և գումարն էլ ծախսում են նույն կերպ: Այծեղջյուրները դժվարությամբ են գումար վաստակում, այդ իսկ պատճառով խելամիտ ժլատությունը թույլ է տալիս իրենց զգալի խնայողություններ անել:

Ջրհոս: Ջրհոսները պաշտում են գումար ծախսել, սակայն բացարձակ տեղյակ չեն ֆինանսական հարցերի և ծախսերի գործընթացից: Ջրհոսի բնածին տաղանդը թույլ է տալիս շատ արագ վաստակել գումարներ, իր ֆինանսկան ստանդարտ կյանքն ընթանում է այս կերպ՝ օգնեցեք, գումար չունեմ; ես քեզ պարտք էի, ահա վերադարձնում եմ տոկոսներով; օհ՜ վարագույր, պիտի գնեմ և տան, և ամառանոցի համար, օգնեցե՜ք:

Ձկներ: Ձկները պլանավորում են իրենց հաշվին ունենալ ամբողջ աշխարհի գումարները: Հետևաբար, փորձում են խելամիտ կերպով ներդնել նախնական կապիտալը ինքնազարգացման և բիզնես-պլանի իրականացման մեջ, որը պետք է բերի Ձկներին դեպի ոսկե միլիարդը:  Պարզապես փողը ձանձրալի է: Այն պետք է ներդնել, գովազդել, դուրս հանել…Եվ իսկապես՝ Ձկների բիզնես-պլանը աշխատում է:

 

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ