Խորհուրդ կտամ չփորձել այսօրվա խայտառակությունը. Հայաստանը պետություն է, ամեն օր պետք է զգաք պետության համը ձեր բերանում. Խուդաթյանը՝ Գյումրիում «Доля Воровская» երգով շատրվանի մասին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գյումրիի քաղաքային իշխանությունը «օդից» շատրվան է ստացել և հիմա չգիտի դրա հետ ոնց վարվի ու ժողովրդական «չի տեսել պատից կախ, տեսել է ճակտից կախ» վիճակում է հայտնվել:

Խորհուրդ կտամ չփորձել այլևս այսօրվա խայտառակությունը` քրեական ենթամշակույթ գովերգող երգով ևս մեկ անգամ շատրվան միացնել:

Հայաստանը պետություն է ու դուք ամեն օր պետք է զգաք պետության համը ձեր բերանում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ