Սարսափելի պատահար Երևանում՝ 2-ամյա երեխան ընկել է 7-րդ հարկից

Հունիսի 7-ին սարսափելի դեպք է տեղի ունեցել Ավանում:

Աճառյան փողոցի 18-րդ շենքի բակից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա աղջիկ:

Երեխան ընկել է նշված շենքի 7-րդ հարկում գտնվող իրենց բնակարանից:

Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, մի պահ ընտանիքի անդամների ուշադրությունը շեղվել է և պատուհանի մոտ գտնված երեխան ընկել է բակ:

Մեր տեղեկություններով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից էլ փոքրիկին տարել են «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ