![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով եկեղեցականների՝ դարեր առաջ գործած հանցանքների մասին:
«Դուք կարծում եք Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատը եզակի են մեր Եկեղեցու պատմության ընթացքում: Ո՛չ: Նրա իրավանախորդներից ոմանք նույնքան խավար են տարածել: Օրինակ,19-րդ դարում մարդ են վարձել, որ սպանի մեր անվանի գրող Րաֆֆուն:
«Րաֆֆին փորձեց հիմք դնել աղջիկների կրթությանը, իգական դպրոցի բացման բոլոր նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել էին, երբ այդ ծրագիրը եւս տապալեցին հոգեւորականները:
Նրանք, քաղաքի գլխավոր քահանա տեր Հովսեփի գլխավորությամբ, շրջում են տնից տուն՝ համոզելով մարդկանց իրենց աղջիկներին կրթության չուղարկել, որ «Իգական դպրոցն անբարոյականացնող հիմնարկ է, եւ աղջիկներին անհարմար է բաց երեսով դպրոց գնալ, մանավանդ՝ տղամարդկանցից դաս առնել» (3): Րաֆֆու հանդեպ սարսափելի հալածանքներ են սկսվում: Հոգեւորականները կաշառում են ավազակապետ Քարամին՝ պատվիրելով սպանել Րաֆֆուն…»:
Շարունակությունը՝ այստեղ»,- գրել է Հարությունյանը:
![]()