Տիկին Յուղային մազեր Սիմոնյանի խոսքից մի կարևոր արձանագրում կա, որի մասին 5 տարի անհույս երազում է. Դալլաքյան

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի տարածած ապատեղեկությանը և պնդմանը, թե իբր Հայաստանը դառնում է «Իրանի դեմ ԱՄՆ-ի ապագա պատերազմի թատերաբեմ»։

«Տիկին Յուղային մազեր Սիմոնյանի վերլուծությունից (նրա մտքերը լսում ենք միայն որպես Կրեմլի խոսափող) մի կարևոր արձանագրում պետք է անել. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «սիրավեպը» ավարտվել է, Մոսկվան այլևս չի վստահում Թրամփին, չի կիսում նրա հետ աշխարհը, ԱՄՆ-ն չի համարում նույն արժեքներ կրող երկիր, իսկ Եվրոպային՝ սատանա, էլ չի աղոթում Թրամփի համար, որը, ըստ գեղեցկուհու, ուզում է ՌԴ «դաշնակից» Իրանի վրա հարձակվել և ՌԴ-ին հեռացնել տարածաշրջանից։ Կարճատև սիրավեպ էր…

Նկատել եմ, որ Իրանի փոխարեն Հայաստանի հանդեպ իր մտահոգությունները մշտապես հայտնում է Ռուսաստանը, որը ինքը չի հարգում Իրանի կարմիր գծերը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, և անդադար պահանջում է այդ միջանցքը Հայաստանից։

Իսկ Իրանի վրա հարձակման օրերին պարզեցին, որ ոչնչով չեն կարող օգնել. միայն Մեդվեդևն ասաց, որ Թեհրանին միջուկային զենք կտա, հետո հերքեց իր գրառումը։

Ամուսնուն էլ գցել ա կոմայի մեջ, որ կյանքը վայելի։ Հանենայն դեպս, դեմքին այն նույն ժպիտն է, որով 2020 թվականին խոսելով հայ զինվորների մահվան և Արցախի վրա հարձակման մասին՝ ասում էր, որ Հայաստանը շուտով կորցնելու է իր պետականությունը․ 5 տարի է դա է երազում անհույս»,- գրել է Դալլաքյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ