Ինքնազգացողությունը վատացած «Լեքսուս»-ի վարորդի կյանքը փրկվել է. նրան առաջինը նկատել են պարեկները

Հուլիսի 22-ին՝ ժամը 15։50-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ծառայության ընթացքում նկատել են, որ Մյասնիկյան պողոտայից դեպի նոր ճանապարհ տանող հատվածում «Lexus» մակնիշի ավտոմեքենան կայանված է ոչ երթևեկելի գոտում, ինչը կասկած է հարուցել նրանց մոտ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մոտենալով ավտոմեքենային տեսել են, որ վարորդը գտնվում է միայնակ, ինքնազգացողությունը շատ վատ է։

Ռադիոկապով տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ շտապ դեպքի վայր է հրավիրվել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Մինչ նրանց ժամանումը, պարեկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վարորդին՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող անհրաժեշտ բժշկական պարագները:

Այնուհետ վարորդը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ 58-ամյա Վ․ Ղ․-ն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ