![]()
Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ երկրների ղեկավարների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պանել-քննարկումից հետո առաջնորդները ողջունել են հյուրերին՝ բեմից սեղմելով նրանց ձեռքերը։
Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահի թիկնապահները պահել են Չինաստանի ղեկավարին, երբ նա ընկնում էր այնտեղից։
Սի Ծինփինը բարձր բեմի վրայից խոնարհվել էր հանդիսատեսի ձեռքսեղմումներին պատասխանելու համար, երբ կորցրեց հավասարակշռությունը։
Ռուսաստանի նախագահի թիկնապահները, որ այդ մասում էին, օգնեցին Սի Ծինփինին չընկնել, պահեցին նրան բեմի վրա։
Հիշեցնենք, որ աշխատանքայն այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստին, որն անցկացվում է «Ձևավորելով կայուն զարգացման օրակարգ» խորագրի ներքո:
Լիագումար նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը, Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պելեգրինին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
![]()