![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ թե՛ Սամվել Կարապետյանը, թե՛ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը, դատական հայցեր ներկայացնելով, փորձում են թիրախավորել և լռեցնել իշխող ուժի ակտիվ անդամներին և հանրային կարծիքի ձևավորման վրա ազդեցություն ունեցող գործիչներին: Ըստ նրա՝ սա կազմակերպված օպերացաիա է:
«Անմեղսունակության հասնող հայտարարություններ են անում, թե եթե մենք՝ հանրային գործիչներս, չլինենք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կփլուզվի»,- նկատում է զրուցակիցը:
Միևնույն ժամանակ Սաֆարյանն ասում է՝ ավելի լավ է այսպես հարցերը տեղափոխվեն իրավական տիրույթ, քան ահաբեկչական մոտեցում լինի՝ փողոցում մարդկանց գյուլլելու, սպանելու և այլն:
Սաֆարյանը և բազմաթիվ այլ մարդիկ ևս պատրաստվում են պատասխան հայցով մտնել դատարան:
«Մարդիկ արձանագրում են, որ սա նաև տոտալ գումար աշխատելու տարբերակ է»,- ասում է նա՝ միևնույն ժամանակ նկատելով. «Սակայն չեմ կարծում, որ վերջիններս գումարի խնդիր ունեն, պարզապես ուզում են ցույց տալ, թե փող չկա, ֆինանսավորող չունեն»:
Անդրադառնալով ռուսական կողմի այն պնդումներին, թե ԵՄ գնալով՝ Հայաստանը ստրկացման ճանապարհն է բեռնել՝ քաղաքագետն ասում է. «Ստրկացումն այն էր, որ Մարգարիտա Սիմոնյանի նման ճ կլասի անձը կարող էր ՀՀ-ում իշխանության ձևավորման վրա ազդել: Հայկական թայֆան Կրեմլի ցուցումով կարող էր զանգել և հարցեր լուծել այստեղ: Սամվել Կարապետյանը կաթողիկոսի հետ միասին իրենց վերջին շանսն է: Իրենց վիճակը ՌԴ-ում բարդ է, բացատրություն են ուզում, թե ինչպես ՀՀ ժողովուրդը դարձավ հակառուսական: Հասկացրել են՝ կամ պրոբլեմ կունենաք, կամ գնացեք փրկեք իրավիճակը, ոտ ու ձեռ են ընկել: Մայր Աթոռն էլ իրենց կեղտոտ պլանների համար վահան են սարքել»:
Սաֆարյանը ուշագրավ դեպք է հիշում. «Տարիներ առաջ Նոյեմբերյանում ամենագողական հայտնի տղեն տերտերն էր, որը աջ ու ձախ խնդիր էր լուծում: Նա էն տղեն էր, որը պատժեց միլպետին: Բեսպրիդելչիկ միլպետի դեմ պայքարում էր գողական տերտերը»:
Վերջինս ասում է՝ հոգևորականներն ուզում են, որ թագավորի պես պահեն իրենց. «Բա գիտեք՝ հեշտ է ձեր մեռելներին թաղելը, սգո ծառայություն մատուցելը»:
Զրուցակիցը ընդգծում է՝ Գարեգին Բ-ն որպես հեղինակազրկված կաթողիկոս այլևս չի կարող գահակալել:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()