![]()
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ միասնական հայց ներկայացնելու մասով արդեն բազմաթիվ միացողներ կան:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Բագրատ Գալստանյանի և նրա «թիմակիցների» կողմից ժողովրդին վիրավորելու միասնական հայց ներկայացնելու մասով արդեն բազմաթիվ միացողներ կան:
Ընթացքի կազմակերպման և հայցին միանալու ձևի մասով երեկոյան կգրեմ:
Ներքևում + դրեք, ովքեր «խոր անասուն» դիմելաձևը վիրավորանք են ընդունել»,- գրել է նախարարը:
Ավելի վաղ Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել էր կալանքի տակ գտնվող և ահաբեկչության մեղադրանքով անցնող Վազգեն Գալստանյանի կողմից իր դեմ դատական հայցի ներկայացմանը, տեղադրել ՔԿ հրապարակած ձայնագրություններից հետո արված գրառումը և առաջարկել միասնական հայց ներկայացնել ժողովրդին «խոր անասուն» անվանած անձի դեմ:
![]()