![]()
«Գազպրոմ Արմենիան»-ն տեղեկացնում է, որ այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 22-ին՝ ժամը 09։00-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի, Առինջ բնակավայրի Բ թաղամասի (ամբողջությամբ), Վերին Պտղնի բնակավայրի (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։
![]()