Տղամարդը շանը կապել է մեքենայից ու քարշ տվել, կենդանին վնասվածքներ է ստացել

Սոցիալական ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է՝ մի տղամարդ շանը կապել է իր մեքենայի հետևից ու քարշ է տալիս։ Քաղաքացիները տեսանկարահանել են կատարվածը։

Ճանաչողները գրել են, որ տղամարդը Բյուրեղավանից է։

«Սա բացահայտ դաժան վերաբերմունք է, նման «մարդը» վաղն էլ անօգնական մեկին է կապելու ու վնասի։ Կենդանուն անհապահ փրկել է պետք ու վերցնել սրա ձեռքից»,– գրել է տեսանյութը տարածողներից մեկը։

Մյուս տեսանյութում երեւում է, որ շունն արյունոտ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ