![]()
Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.
Նույնիսկ թուրք վերլուծաբանները եւ Բաքվի մամուլն է ընդունում, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, դա արդեն բանակցությունների սեղանից հեռացված իդեա-ֆիքս է, անգամ նրանք են խոստովանում, որ Մեղրիի «անցումի» հարցով Միացյալ Նահանգները բանակցում է ոչ թե կողմերի, այլ՝ բացառապես Հայաստանի հետ, Բաքվի իշխանական լրատվամիջոցն «ատամները սեղմած»՝ բացահայտում է, որ Վաշինգտոնից Երեւանին մի քանի առաջարկություն է ներկայացվել, որոնցից մեկը՝ «միջանցքի հարյուր տարով վարձակալումը», Հայաստանը մեր-ժել է:
Միեւնույն է, հայաստանյան «պատասխանատու» մամուլը շարունակում է մի քանի «գրդոնչի քաղաքագետների» եւ ժամկետանց «քաղգործիչների» միջոցով երեք միլիոն մարդու ուղեղները սղոցել «տվեց, միջանցքն էլ տվեց, Սյունիքն էլ հետը» երեքմանեթանոց ողբուկականով:
Բա որ Մեղրի-Մինջեւան երկաթգիծը քանդում, բարձրորակ պողպատը մետաղի ջարդոն էիք անում՝ «նվիրում» հայ ժողովրդի «դարավոր բարեկամ»՝ Ատրպատականի թուրքերին, Հայաստանի համար դեպի մե՜ծ աշխարհ ի՞նչ ելք էիք տեսնում: Պուտինը գլուխներդ հարթուկել էր Աբխազիայով Ռուսաստանի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության առասպելո՞վ: Ռուսաստան-Հայաստան-Իրան ձեր էդ հնարածին «օսն» ու՞մ դեմ էիք «կռում-կոփում», ո՜վ «գեոպոլիտիկայի գուրուներ»:
![]()