Պուտինը հազիվ էլ էդ մակարդակի գործակալներ վերբովկա անի.Մկրտիչ Իսրայելյան

Մկրտիչ Իսրայելյանը գրում է.

Հայտնի է, որ սառը պատերազմի տարիներին, հատկապես 1970-80- ականերին, սովետում ու արևմուտքում իսկական շպիոնական պատերազմ է ընթացել։ Երկու հզոր կողմերի գաղտնի ծառայություններն իրենց հզոր գործակալներով իսկական կռիվ են տվել միմյանց դեմ։ Ինձանից ավագ սերունդը կհիշի кгб-ի փառահեղ գործակալ Օլեգ Գարդիեվսկու մասին պատմությունը։ Բազմաթիվ հոդվածներ են գրվել ու փաստավավերագրական ֆիլմեր են նկարահանվել այդ գործակալի մասին։ Սառը պատերազմի թեժ տարիներին՝ Գարդիեվսկին, որը Մեծ Բրիտանիայում եղել է ԿԳԲ-ի ցանցի երկրորդ դեմքը, մոտ 11 տարի աշխատել է MI 6-ի համար։ 1984-ին բացահայտվում է, նրան իբր այլ գործերի համար շտապ կանչում են Մոսկվա, որ թաքուն բռնեն։ Նա գնում է Մոսկվա։ Բայց MI 6-ը փայլուն օպերացիա է իրականացնում և առանց աղմուկի Գարդիևսկուն Լենինգրադով հանում են երկրից։ Սա կգբ-ի պատմության ամենախայտառակ էջերից մեկն է համարվում։ Չգիտեմ որքանով է ճիշտ, բայց շատ աղբյուրներ նշում են, որ Գարդիեվսկին կարողացել է սովետը լքել հենց Պուտինի պատասխանատվության գոտուց, որը 1984-ին ԿԳԲ-ի Լենինգրադի այն պատասխանատուների խմբում էր, որը պետք է կանխեր Գարդիեվսկու փախուստը 😁

Հիմա կամ Պուտինը ԿԳԲ-ի ամենաբռակ կադրն է եղել, կամ էլ գործակցել է արևմուտքի հետ 😁 սա հետո պատմությունը ցույց կտա։ Բայց էս պատմությունը ինչու հիշեցի՝ էսօր որ նայում եմ ովքեր են ԿԳԲ շահերի պաշտպանները կամ իբր գործակալները, մի տեսակ խղճում եմ էդ կառույցին, որն իսկապես իր ժամանակում հզոր գործակալներ է ունեցել։ Թե բա Արա Աբրահամյան, Չախալյան ֆլան ֆստան 😁 Պուտինը հազիվ էլ էդ մակարդակի գործակալներ վերբովկա անի 😁

Հ.Գ. մեկնաբանությունների բաժնում Օլեգ Գարդիեվսկու մասին պատմող ֆիլմի լինքը կտեղադրեմ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ