Այս հանդիպումը հնարավորություն տվեց շուտով ամրագրել մեր ռազմավարական երկկողմ գործընկերությունը․ Մակրոնի գրառումը՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո

Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով X-ում գրառում է արել։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։

«Այս հանդիպումը նաև հնարավորություն տվեց վերանայել մեր երկկողմ հարաբերությունները՝ նպատակ ունենալով շարունակել խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում և շուտով ամրագրել մեր ռազմավարական երկկողմ գործընկերությունը», — գրել է Մակրոնը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ