![]()
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Աբու Դաբիում կայացած հանդիպումն անցել է կոնստրուկտիվ մթնոլորտում, որը դիվանագիտության լեզուն է:
Վերջինս, սակայն, այն համոզմանն է, որ Ալիևը պատրաստ չէ գնալ խաղաղության, բայց դեմ էլ չէր կարող գնալ ամերիկյան միջնորդությանը:
Ըստ քաղաքագետի՝ միայն թուղթ ստորագրելը խաղաղություն անվանել չի կարելի. մեխանիզմներ են պետք:
Ինչ վերաբերում է միջանցքի հետ կապված ընդդիմության պնդումներին, Դալլաքյանը հղում է անում ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը, ըստ որի՝ ճանապարհները պետք է գործեն ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
Միաժամանակ զրուցակիցը հիշեցնում է, որ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով ՌԴ-ն պահանջում է միջանցք: Այս համատեքստում նա նկատում է, որ ընդդիմությունն էլ պահանջում էր և է Նիկոլ Փաշինյանից, որ պետք է կատարի Նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները. «Հիմա ո՞վ է պահանջում միջանցք»:
Դալլաքյանը չի կարծում, որ մինչև 2026 թվականի ընտրություններ Ալիևը կստորագրի խաղաղության պայմանագիրը. «ՀՀ-ի խնդիրն է զսպել Ալիևին»:
Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և դրա վերաբերյալ ընդդիմության քննադատությունների մասին՝ Դալլաքյանն ասում է՝ ՀՀ բոլոր ղեկավարներն ասել են, որ պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվել. «Այսինքն՝ սա եղել է բոլորի օրակարգում»:
Անդրադառնալով ներքաղաքական այլ հարցերի, մասնավորապես՝ ռուսաստանաբնակ միլիարդատեր, ՀՀ-ում կալանավորված Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, որ նոր ուժ է ստեղծում՝ Դալլաքյանն ասում է՝ չի կիսում նրա տեսակետները հատկապես Ռուսաստանի վերաբերյալ, բայց ՀՀ-ն դեմոկրատական երկիր է, և բոլորը օրենքի շրջանակում կարող են գնալ և մասնակցել ընտրություններին. «Սամվել Կարապետյանին Յուդաշկինի դուստրը, Կիրկորովը պիտի՞ աջակցեն: Նոր ուժ է, որի բոլոր հանրահավաքներին «հներն» են»:
Դալլաքյանի կարծիքով՝ իրականում Կարապետյանը չի ուզում մտնել քաղաքականություն, ստիպված է դա անում:
Դիտարկմանը, որ ընդդիմադիրները, այսպես ասած, խոսում են տղամարդ առաջնորդ ունենալու մասին և դրա շրջանակում օրակարգ նետում Ռոբերտ Քոչարյանի անունը, զրուցակիցը նկատում է՝ ինչ է նշանակում միակ տղամարդ:
«Որտե՞ղ է էդ տղամարդկությունը. տղամարդիկ նրանք էին, որ ծեծ ու ջարդի էին ենթարկվում, բայց էլի դուրս էին գալիս Քոչարյանի դեմ բողոքի առանց գումարի, տղամարդկությունն էն է, որ Սերժ Սարգսյանին կանգնես ասես՝ ինչ ես մտածում, ոչ թե քաղաքագետներին փող տաս, խոսեն, դու էլ կանգնես ասես՝ իրեն շատ եմ սիրում: Տղամարդ են լինում մշտապես, ոչ թե երբ շրջապատված են լինում թիկնապահներով: Միակ տղամարդ, բա չէ»,- ասում է նա:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()