ԱՄՆ դեսպանը չի ասել, որ ԱՄՆ-ն առաջարկ է արել 100 տարով վարձակալել մեր ճանապարհները․Արսեն Թորոսյան

 

 

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Տեղադրում եմ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի ուրբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ամբողջական ձայնագրությունը, որտեղ նա 53-րդ րոպեից ամբողջովին այլ ենթատեքստում խոսում է հայ-ադրբեջանական կարգավորման մասին և օրինակ բերում, թե ինչպես ԱՄՆ-ում կկարգավորեին այդպիսի հարցը և հատկապես ճանապարհների հարցը։

Նա չի ասել, որ ԱՄՆ-ն առաջարկ է արել 100 տարով վարձակալել մեր ճանապարհները, առավել ևս չի ասել, որ այդ առաջարկը իրենց արել է Թուրքիան։

Այս ամենը Լոնդոնում տեղակայված, կասկածելի ռեպուտացիայով Middle East Eye պարբերականի խեղաթյուրումն է՝ ենթադրում եմ ինչ-որ շրջանակների պատվերով։
Սա էլ պաշտոնական հերքումը՝ https://armenpress.am/hy/article/1224817
#ՀիբրիդայինՊատերազմ #ՍտուգեքՍկզբնաղբյուրը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ