![]()
Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Սուր չի վերցրել ու ընկել հանուն հայրենիքի ու Արցախի, իսկ, այ, հանուն Կտրիճ Ներսիսյանի պատրաստ է սուր վերցնել ու մեռնել Սուրբ տաճարի դռան մոտ։
Բայց դա էլ ոչինչ. ինքը, Կտրիճ Ներսիսյանը ուզում են, որ իրենց հասակակից կամ ցածր մնացած տղամարդիկ սուր վերցնեն ու մեռնեն Արցախը վերադարձնելու համար…
Չնայած այդ դեպքում էլ ոչ Եկեղեցու զանգերն են ղողանջելու (դա էլ միայն յուրային արքեպիսկոպոսների համար է հնչել ու հնչելու), ինչը չարեցին նաև 2023թ. Արցախի շրջափակման ու անեքսիայի ժամանակ, ոչ խաչը թիկունքին դաջած հայ զինվորի համար են աղոթելու ու գոտեպնդող ուղերձ հղելու, ինչպես դա չարեցին 44-օրյա պատերազմի ժամանակ…
Իրենց մտքով այդ ամենը նույնպես չի անցել ու անցնում…
![]()