«Աբովյանը ձեր հոր դուքյանը չէ,ոչ էլ պապերից ստացված ժառանգություն»․ Արփի Դավոյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը իր ֆեյսբուքան էջում գրառում է կատարել․

«Այս գիշեր հրդեհել են Աբովյանի քաղաքապետի թեկնածու ՔՊ ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավարի ավտոմեքենան։

Եթե ընտրություններից մեկ օր առաջ նման հանցագործություն է կատարվում Աբովյան քաղաքում , ապա մնում է միայն ասել, որ հին գործելաոճ և հանցագործ մտածելակերպ ու վարք դրսևորել անձանց տեղը այնտեղ չէ, որտեղ հիմա նրանք գտնվում են։

Աբովյանը ձեր հոր դուքյանը չէ,ոչ էլ պապերից ստացված ժառանգություն։

ՀՀ Ոստիկանությունից պահանջում եմ անհապաղ գտնել և պատժել հանցագործներին։»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ