ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը կարող է դիտարկվել իբրև քայլ՝ ուղղված խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը, որ ձեռք է բերվել մարտին։

Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուշադրությամբ հետևում է իրադարձություններին և ողջունում է տևական ժամանակ լարված հարաբերություններում գտնվող երկու երկրների միջև երկխոսությանը»,- ասել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 10-ին Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ