Նաիրի Հունանյանը անուններ է տվել, թե ովքեր են իրեն մոտիվացրել. Բաբաջանյանը հանրայնացրել է դրանք. տեսանյութ

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում պատմում է, որ 2019 թվականին ինքը հանդիպել է Նաիրի Հունանյանի հետ, և մոտ 4 ժամ տևած զրույցի ընթացքում անուններ են հնչել, որոնք մոտիվացրել են Հունանյանին ահաբեկչությունն իրագործելու համար:

Ըստ Բաբաջանյանի՝ տարօրինակորեն այդ անուններն այսօր հրապարակում կանգնած մարդկանց մասին են եղել:

Առավել մանրամասնելով՝ քաղաքական գործիչը հնչեցնում է այդ անունները՝ Հրանտ Մարգարյան, Վազգեն Մանուկյան, Ռուբիկ Հակոբյան և այլք:

«Ինչպես Նաիրիին էին ոգևորում, որ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը չլինեն՝ Հայաստանը կփրկվի, նույնը անում են հիմա. Նիկոլ Փաշինյանը չլինի՝ Հայաստանը կփրկվի, և այսպես ռադիկալացնում են տրամադրություններ, ավելի ու ավելի են սրում ոչ թե քաղաքական լուծումներ փնտրելու, այլ զենքով, ահաբեկչական մեթոդներով նպատակներին հասնելու»,- նկատում է նա:

Անդրադառնալով հարցին, թե եկեղեցականների մոտիվացիան որն է այս դեպքում՝ Բաբաջանյանը ուշագրավ դեպք է պատմում. «Անդրանիկ Քոչարյանի հետ այցելեցինք վեհափառին՝ խնդրելու, որ Սահակ պատրիարքին խնդրի, որ Էրդողանին միջնորդի, որ գերի բերենք: Ուղիղ ասաց՝ ես էս իշխանության համար որևէ բան չեմ անի: Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որ էս վիճակից դուրս կբերի երկիրը»:

Բաբաջանյանի խոսքով՝ որպես նախկին ճեմարանական իր համար ծանր է Եկեղեցու՝ խոր փոսի մեջ հայտնված լինելու այս իրավիճակը:

Վերջինս կարծիք է հայտնում, որ Ռուսաստանը կորցնում է վերջին միջոցը ՀՀ-ում հարց լուծելու, այն է՝ Եկեղեցին: Ըստ նրա՝ կա չար մտադրություն, այն է՝ երկրում արյուն թափվի. «Ձգտում են, որ բախումներ լինեն, արյուն թափվի: Գալստանյանն ամեն ինչ անում էր, որ գեթ մեկ հոգի մեռնի»:

Հարցադրմանը՝ իսկ ինչն է կապում Գարեգին Բ-ին և Ռոբերտ Քոչարյանին, զրուցակիցը նկատում է՝ Գարեգին Բ-ի վերելքը ամբողջությամբ համընկնում է Քոչարյանի կառավարման շրջանին:

«Վեհափառը երբեք աստվածաբանական գիտելիքներով չի փայլել, նրա համար հավատքի հարցը երբեք առաջնային չի եղել, շինարարության հարցերը ավելի կարևոր են, քան եկեղեցական հարցերը»,- ասում է Բաբաջանյանը:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ