![]()
Գլենդելի քաղխորհրդի անդամ Զարեհ Սինանյանը հունիսի 7-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի կարողանա ՀՀ կառավարության մեջ բարձրաստիճան պաշտոն ստանձնել։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Զ. Սինանյանը զբաղեցնելու է վարչապետին կից Սփյուռքի գլխավոր հանձնակատարի պաշտոնը:
Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը շնորհակալություն է հայտնել Սինանյանին՝ Գլենդելին մատուցած իր ծառայությունների համար և հավելելով, որ այժմ քննարկվում են նրա թափուր մնացած աթոռը լրացնելու հնարավորությունները:
Զարեհ Սինանյանը 2 անգամ ստանձնել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը՝ 2014-2015 թվականներին և 2018-2019 թվականներին: Նա նաև Հոլիվուդ-Բըրբանք օդանավակայանի տնօրինության նախագահն է:
![]()
![]()